Կրակովի համալսարանում ուսանելու (1892-1900 թվականներ) տարիներին զբաղվել է հասարակական ու գրական գործունեությամբ։ 1908-1918 թվականներին եղել է ավսարիական պառլամենտի դեպուտատ։ Հայտնի է դարձել «Կապույտ գրքույկ» (1899 թվական) նովելների առաջին ժողովածուով, որտեղ պատկերել է արևմտաուկրաինյան գյուղի կյանքը, ամենօրյա մարտահրավերները։ «Քարե խաչ» (1900 թվական) և «ճանապարհ» (1901 թվական) ժողովածուներում ռեալիստորեն արտացոլված են արևմտյան Ուկրաինայի գյուղացիության զարթոնքը, դասակարգային պայքարը գյուղում։ 1926 թվականին տպագրվել է նրա «Հող» ժողովածուն, որում նկարագրվում է Լեհաստանում ժողովրդական զանգվածների աճող բողոքը ֆաշիստական դիկտատուրայի դեմ։ Ստեֆանիկը ուկրաինական գրականության պատմության մեջ մտել է որպես գրող-նորարար։ Հոգեբանական կարճ պատմվածքի վարպետ է։ Նովելները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 140)։